Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ինդոնեզիայի խորհրդարանը հավանություն տվեց մայրաքաղաքի փոխադրման օրինագծին

Ինդոնեզիայի խորհրդարանը հավանություն տվեց մայրաքաղաքի փոխադրման օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում հավանություն Է տվել մայրաքաղաքն Արեւելյան Կալիմանտանի նահանգ փոխադրելու օրինագծին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է CNN Indonesia տեղեկատվական պորտալը:

Պորտալի տվյալներով՝ նիստին ներկա Է եղել 575 խորհրդարանականներից 305-ը: Հունվարի 17-ին Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան հայտնել Է, որ հանրապետության նոր մայրաքաղաքը կկոչվի Նուսանտարա: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից փոխադրելու պլանների մասին հայտարարել Է 2019 թվականին:

Այդ նպատակի համար տրամադրվել Է գրեթե 32 միլիարդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով ծրագրի իրականցումը դադարեցվել Է: Այն պլանավորում են վերսկսել երկու տարի հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am