Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում շարունակում է բնակարանաշինությունը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում շարունակում է բնակարանաշինությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են հիմնադրամից, շահառուները Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են:

Մինչև սույն թվականի հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում