1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց

Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նիստն ընդմիջվեց, խորհրդարանի նիստերի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել էր «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ, սակայն խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է:

Արշակյանի ելույթի ժամանակ տեղից խոսեց «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն լսելի չէր, թե պատգամավորն ինչ է ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին: «Եվ ձեր ամբողջ խմբակցությանն արդեն կոչ եմ անում՝ հանգստացեք»,-ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, Ռուբինյանը ոտքի կանգնեց, ապա, քանի որ դահլիճում տարբեր պատգամավորները շարունակում էին խոսել, նա հայտարարեց ընդմիջում:

Ընդմիջում հայտարարելուց հետո էլ անգամ պատգամավորները նիստերի դահլիճից չէին հեռանում, նրանք շարունակում էին կանգնած խոսել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]