Սպորտ

Հայաստանի դահուկավազքի առաջնության չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դահուկավազքի առաջնության չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա պայքարից հետո Աշոցքում ավարտվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքի դահուկուղում կայացած տղամարդկանց 10կմ ազատ ոճում առաջինը մրցատարածությունը 37:10.0 արդունքով հատեց Հայաստանի արդեն բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը: Նրան հաջորդեցին Ռուսաստանից Օլեգ Պոլյակովը և եռյակը եզրափակեց Թադևոս Պողոսյանը: Տղամարդանց 10 կմ դասական ձևում կրկին ոսկե մեդալ նվաճեց Միքայել Միքայելյանը: Երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին Թադևոս Պողոսյանը և ՕլեգՊոլյակովը:Եվ արագավազքում լավագույն արդյունքը կրկին Միքայել Միքայելյանին է:Կանանց պայքարում մեծ տարբերությամբ բոլոր մրցաձևերի չեմպիոնը Կատյա Գալստյանն է:

Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցին ավելի քան 30 դահուկորդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում