Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման 
գործընթացին. Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը:

«Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր էջում գրել է Տոյվո Կլաարը:

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը` ԱՄՆ- ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am