1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալիևը սպառնացել է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

Ալիևը սպառնացել է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է 1news.az-ը:

Ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ալիևը հեգնանքով է խոսել Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին՝ ասելով. «Ես տեղյակ չեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կարծում եմ՝ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին: Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը»:

Ի հեճուկս մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արած հայտարարությունների՝ Ալիևը հայտարարել է, թե համանախագահները «այլևս չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ հարցն արդեն լուծված է»:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Մինսկի խմբի՝ ԼՂ խնդրով զբաղվելու ցանկացած փորձ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ ավտորիտար Ադրբեջանի ղեկավարը ծաղրել է՝ ասելով. «Ըստ էության, [համանախագահները] արդեն 30 տարվա աշխատանքային ստաժ ունեն, նրանք թոշակի անցնելու շեմին են: Այդ իսկ պատճառով նրանց երկար տարիների կյանք ու քաջառողջություն եմ մաղթում»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]