ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
1 րոպեի ընթերցում
![ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072631.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունվարի 11-ի առավոտվա դրությամբ Աբովյանի, Սևանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Բաղրամյանի, Արթիկի, Աշոցքի, Գորիսի շրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ Անիի և Աբովյանի շրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: