Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպք դեռևս չի հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպք դեռևս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված բոլոր ընթացակարգերը, որոնք վերաբերում են կորոնավիրուսային հիվանդությանը, ուժի մեջ են բոլոր շտամերի պարագայում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ օմիկրոն շտամի պարագայում հիվանդությունը, սովորաբար թեթև ընթացք է ունենում:

«Այո, միջազգային կազմակերպությունները նշում են, որ այն երկրներում, որտեղ կա օմիկրոն շտամ, դեռևս հիվանդությունը թեթև ընթացք է ունենում: Իհարկե, դա, կորոնավիրուսային հիվանդության ընթացակարգերի հետ կապված, ոչինչ չի փոխում: Կապ չունի դելտա կամ օմիկրոն շտամ է, միևնույն է կորոնավիրուսի հետ կապված նախարարության կողմից մշակված բոլոր ընթացակարգերը ուժի մեջ են»,-ասաց Ռոմելլա Աբովյանն՝ ավելացնելով, որ կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների ախտանշանները բավական նման են, չի առանձնացվում նաև օմիկրոն շտամը: Օմիկրոնի դեպքում ևս լինում է ջերմության բարձրացում, քթից արտահոսք:

Ռոմելլա Աբովյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպք դեռևս չի հայտնաբերվել: Նա հիշեցրեց, որ Հայաստանում ներդրված է ընտրանքային նմուշների սեկվենավորման իրականացման գործընթաց և լուրջ հսկողություն է իրականացվում: Օմիկրոն շտամի հայտնաբերման դեպքում, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում