Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լեհաստանի դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հնարավորության մասին

Լեհաստանի դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման 
հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության երկրների միջև վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները և քննարկումները Եվրամիության տարբեր անդամ պետությունների հետ շարունակվում են՝ մասնավորապես ոստիկանության, միգրացիոն ծառայությունների մակարդակով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Մեդիա կենտրոնում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հնարավորությանը:

Լեհաստանի դեսպանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացումը հնարավոր է՝ ինչպես եղավ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում, սակայն ժամկետների մասին խոսելն առայժմ վաղ է:

Այդ համատեքստում նա շեշտեց՝ Լեհաստանը միանշանակորեն կողմ է վիզաների ազատականացմանը:

«Այդուհանդերձ, դա Եվրամիության բոլոր անդամ պետությունների միասնական որոշումը պետք է լինի: Ներկա պահին, իհարկե, Հայաստանում հավատարմագրված որևէ դեսպան չի կարող նման խոստում տալ, և ժամկետների մասին խոսելն անհնար է: Ասեմ, որ երկու տարի առաջ վիզաների ազատականացում եղավ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների համար, ինչը հնարավոր է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարագայում, սակայն ժամկետների մասին խոսելն անհնար է, քանի որ սա շատ նուրբ հարց է», - հավելեց Լեհաստանի դեսպանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը հաջողության կհասնի այդ հարցում:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավական հիմքն է: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am