Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ռուդենկոն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ձևավորման հարցին

Ռուդենկոն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի 
հարցերով հանձնաժողովի ձևավորման հարցին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

«Ելնում ենք նրանից, որ դա շուտով տեղի կունենա: Բարձր մակարդակով ձեռք բերված տվյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու հարցում անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Ռուդենկոն ընդգծել է, որ ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով Հայաստանին և Ադրբեջանին իր օգնությունը համապատասխան բանակցություններ սկսելու հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am