Հասարակական

Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը մասամբ դադարեցվել է

2 րոպեի ընթերցում

Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը մասամբ դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի` «Աշոտ Երկաթի» նկատմամբ քրեական հետապնդումը մի քանի դրվագներով դադարեցվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը։

Պաշտպան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունը ավարտվել է։

Ըստ նախաքննության արդյունքների` դադարեցվել է Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև` մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։

Սակայն կամավորական ջոկատի հրամանատարը առայժմ կմնա կալանքի տակ, քանի որ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Խոսքը նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն, ըստ պաշտպանի, «այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը»։

Աշոտ Մինասյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանի հետ միասին, բերման էր ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրանց ազատ էին արձակել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր նախաքննության, որից հետո` նոյեմբերի 15-ին, Աշոտ Մինասյանին կալանավորել էին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում