Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա

Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. 
Զախարովա

ԵՐԵՎԱՆ,  24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումը շարունակվում է երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում:

«Այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:

Նա նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

«Մոսկվայում ողջունում են միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Բայց այս դեպքում, շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները, Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը»,- ասել է Զախարովան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am