Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վարչապետը գրառում է կատարել:

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել press@gov.am էլ. փոստին: ԶԼՄ-ներին եւ հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց»,- «Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը, հավելելով, որ հարցուպատասխանի մոտավոր տևողությունը 2 ժամ է լինելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում