Հասարակական

Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը

2 րոպեի ընթերցում

Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծնվելու առիթով դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես` աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են երրորդ կամ հաջորդ երեխաների ծնունդը:

«Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ երեխային աջակցություն նշանակել և մինչև6 տարեկանը լրանալըվճարել ամսական 50 հազար դրամ:

Որոշման դրույթները տարածվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվող երեխաների վրա»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա:

«Երրորդ երեխայի դեպքում արդեն մեր մոտ նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն: Այս որոշումը չի ազդում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում