Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 23ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1928 թ. դեկտեմբերի 23-ին ծնվել է Հովհաննես Չեքիջյանը՝ խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ եւ ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս (2017): 1961-ից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարել է նաեւ սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։

-2010 թ. դեկտեմբերի 23-ին մահացել է Ստեփան Ալաջաջյանը՝ հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)։

-1876 թ. դեկտեմբերի 23-ին սուլթան Աբդուլ Համիդը հրատարակեց Օսմանյան առաջին սահմանադրությունը։

-1994 թ. դեկտեմբերի 23-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց անկախ Արցախի առաջին նախագահ։

-1871 թ. դեկտեմբերի 23-ին Կահիրեում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:

-1888 թ. դեկտեմբերի 23-ին հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրեց իր ականջը եւ նվիրեց մի անառակ կնոջ:

-1972 թ. դեկտեմբերի 23-ին Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով մահացավ մոտ 10 000 մարդ, եւս 20 000-ը վիրավորվեցին:

-1986 թ. դեկտեմբերի 23-ին «Վոյաջեր» ինքնաթիռով աշխարհում առաջին անգամ կատարվեց առաջին շուրջերկրյա թռիչքը:

-2000 թ. դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին հանձնեց «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:

-2011 թ. դեկտեմբերի 23-ին մահացել է Կամո Նիգարյանը՝ հայ նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում