Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հաջորդ տարի կգործարկվի VAR համակարգը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում 2022 թվականից կներդրվի VAR համակարգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Մենք ձգտում ենք առաջնությունն ավելի գրավիչ դարձնել: Շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ և հիմա էլ վերապատրաստման դասընթացներ են գնում: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք VAR համակարգ կունենանք առաջնության բոլոր խաղերում»,-շեշտեց Մելիքբեկյանը:
Վերջինիս խոսքով` այս կերպ ներքին առաջնությունն ավելի լավ կդառնա, ինչպես նաև կբարձրացնի վստահության մակարդակը: