Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մալայզիայի իր գործընկեր Սայֆուդդին Աբդուլլահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը՝ Չավուշօղլուն ասել է, որ մի շարք ավիաընկերություններ առաջիկա օրերին կսկսեն թռիչքներ իրականացնել Ստամբուլի և Երևանի միջև։

«Նախկինում, ինչպես գիտեք, նման թռիչքներ իրականացնում էր «Ատլասը»։

Թռիչքների վերսկսման հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում, և որոշում կկայացվի մոտ օրերս»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան և Երևանն արդեն ներկայացուցիչներ են նշանակել երկխոսության համար, և այդ ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում