ԱԻՆ-ը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը:
Ռումբի առկայության մասին ահազանգել է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը:
Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ օդանավակայան են մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակրավորներ, կինոլոգներ, հոգեբաններ և հատուկ փրկարարական ջոկատներ:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ-ը հավելյալ մանրամասներ կներկայացնի հաղորդագրության միջոցով: