Հասարակական

Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում

1 րոպեի ընթերցում

Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում, որը հաջողությամբ ավարտվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։

Կենտրոնի մասնագետները կատարել են մեկ այլ վիրահատություն ևս․ 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում և ֆիքսացիա շյուղերով։

Անզգայացումն ապահովել են անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգներ Լիլիթ Սարումյանը, Ժաննա Թադևոսյանը։

Վիրահատություններն իրականացրել են կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը, Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբաններ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Դարբինյանը։

Բուժառուներն այժմ ապաքինման փուլում են՝ ստանալով վերականգնողական բուժում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում