Հասարակական

Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել են դատախազությունից:

Դատախազությունից նշեցին, որ համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը, հավելեցին դատախազությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում