Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հանուն ժողովուրդների համար խաղաղ ապագայի ապահովման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր է բոլորիս համար: Ապահովելու համար խաղաղ ապագա բոլոր ժողովուրդների համար՝ մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք երկուսն էլ կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Ստոլտենբերգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում