Հասարակական

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներեն իրականացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները։

Մասնավորապես, իրականացված չէ ճանապարհի եզրագծումը, փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև՝ նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով: Մաքրված չեն ջրահեռացման առուները։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։

Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում