Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունից նշեցին, որ նրան ներկայացրել են նախաքննական մարմին, սակայն թե ինչ քրեական գործով է նա բերման ենթարկվել, չմանրամասնեցին: