Հասարակական

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Դեկտեմբերի 13-ի առավոտյան «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ մի խումբ վարորդներ աշխատանքի դուրս չէին եկել, ինչի հետևանքով մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանգառներում մարդկանց կուտակումներ էին առաջացել: Վարորդները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում