1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սա իրավաքաղաքական գնահատական է. Մինասյանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հիմնավորումը

Սա իրավաքաղաքական գնահատական է. Մինասյանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանի 
հրաժարականը պահանջելու հիմնավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը ներկայացնում է որպես իրավաքաղաքական գնահատական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը թեմային անդրադարձավ ԱԺ ճեպազրույցում:

«Այս առաջարկը կրում է իրավաքաղաքական բնույթ»,-ասաց Մինասյանը:

«Հայաստան» դաշինքն այս առաջարկով վերաբերմունք է ցուցաբերում ԱԺ նախագահի նկատմամբ, որը, ըստ ընդդիմության պատկերացրած չափանիշների, չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մինչև ԱԺ նախագահի հրաժարականի հարցը օրակարգ բերելը քննարկե՞լ են դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Մինասյանն ասաց. «Ցանկացած կարևորագույն հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում»:

Քննարկումներ իրականացվում են ինչպես դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ում, «Վերածնվող Հայաստան»-ում և երկրորդ նախագահի քաղաքական թիմում՝ առանձին-առանձին, այնպես էլ համատեղ:

Անդրադառնալով հրաժարականի պահանջի հիմնավորումներին՝ Մինասյանն ասաց՝ ընդդիմությունը կարծում է, որ ԱԺ նախագահը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում արտաքին քաղաքականության համար: Որպես երկրորդ հիմնավորում նա մատնանշեց գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարությունը, որը տարածում էր գտել համացանցում: Որպես երրորդ հիմնավորում Մինասյանը նշեց, թե ԱԺ նախագահը ԱԺ նիստերին լարվածություն է ստեղծում, չի կարևորում ԱԺ-ում կարգուկանոնը, քաղաքական ճիշտ մշակույթը, ներկայացուցչական ժողովրդավարության հիմնարար արժեքները:  

Խմբակցությունը միևնույն ժամանակ գիտի՝ շատ հավանական է, որ այդ որոշման նախագիծը չընդունվի:

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրեն ուղարկվել է ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են իր հրաժարականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]