Հասարակական

Բացվել է Կարապի լճի սահադաշտը

1 րոպեի ընթերցում

Բացվել է Կարապի լճի սահադաշտը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:

Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

Չմուշկների վարձույթը գործում է 11.00-ից մինչև 15.30 և 18.00-ից մինչև 22.00-ն:

Սահադաշտում գործում է վարձակալությամբ տրամադրվող չմուշկների երկու սրահ.

- մանկական՝ տրամադրվում են 28-36 համարների չմուշկներ

- մեծահասակների՝ տրամադրվում են 36-45 համարների չմուշկներ

Սահադաշտում գործում են բուժկետ, սրճարան:

Աշխատանքային ժամերի ընթացքում սահադաշտում մշտապես գտնվում է մարզիչ:

Բոլոր ցանկացողներին տրամադրվում են նաև հանդերձարաններ:

Սահադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 18։30-ին»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում