Հասարակական

Ադրբեջանական ԶՈՒ-ն ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԶՈՒ-ն ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 9-ին հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում