Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

Վարչապետն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր 
քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստերը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ընդգծել միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում:

Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանը նշել է, որ ՀՀ կառավարության հետ ձևավորվել է արդյունավետ և սերտ համագործակցություն ու ավելացրել, որ ֆեդերացիան ակտիվորեն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար տարբեր խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի կողմից մեր երկրում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]