Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-
Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես՝ հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգության խնդիրներին, կարևորվել է համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների՝ ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում կարևոր առաքելության մասին: Ընդգծվել է նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am