Քաղաքականություն

ՔՊ-ն Աբովյանի 25 ընտրատեղամասում կբողոքարկի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և վերահաշվարկի դիմում կներկայացնի

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն Աբովյանի 25 ընտրատեղամասում կբողոքարկի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և վերահաշվարկի դիմում կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աբովյան համայնքի 25 ընտրատեղամասերում կբողոքարկի ՏԻՄ ընտրությունների ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:

«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում մեկ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ընտրատարածքներում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,-նշել է նա։

Աբովյան խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները գրանցել էր ԲՀԿ-ն՝ ստանալով ընտրողների 44.4 տոկոս քվեն, ՔՊ-ն` 35.2 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11.5 տոկոսը, Դաշնակցությունը՝ 4.9 տոկոսը։Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքապետի ընտրություններ են անցկացվել Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի մարզերի համայնքներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում