Արմեն Սարգսյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձել են արտաքին մարտահրավերների հաղթահարման ուղիներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, դեկտեմբերի 6-ին ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: