Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ պաշտոնական կայքը հետ զրույցում Խավիեր Մինյանոն պատմել է որոշ մանրամասներ` շեշտելով, որ հրավեր ստացել է Ռուսաստանի ֆուտբոլի միությունից, կոնկրետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինից:

«Հենց նա էր թարգմանում ինձ։ Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Իմ, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզչի դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։ Այսինքն, հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։ Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։ Կարծում եմ՝ կարևոր է նաև հետադարձ կապը կողմերի միջև։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություններ ստացվեցին: Ավելացնեմ, որ, որպես ունկնդիր, ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»,-ասել է նա:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում