ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարԷնթոնիԲլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպել է Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում: