Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 398 դեպք. մահացել է 32 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր338 հազար 518 դեպք, որից 317 հազար 175-ը`առողջացած, 7567-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 330 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 6462 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 398 նոր դեպք, առողջացել է 977 քաղաքացի, արձանագրվել է մահվան 32 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 366 հազար 680-ի: