Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Երևան ՋԷԿ» ընկերության տնօրենի հետ քննարկել է ընթացիկ հարցեր

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Երևան ՋԷԿ» ընկերության տնօրենի հետ քննարկել է 
ընթացիկ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 29-ին այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում է:

ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010 թվականին համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ: ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: ՀՇԳՑ էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր հզորությունը 233,6 ՄՎտ է: Համալրված աշխատողների թվաքանակը՝ 186 մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am