Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture the Flag» հաքերային մրցույթը

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture the Flag» հաքերային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ նոյեմբերի 27-28-ը Մայքրոսֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից կազմակերպված «Capture the Flag» հաքերային մրցույթը:

Մրցույթին մասնակցել են թիմեր ՏՏ ոլորտի խոշորագույն և հայտնի ընկերություններից՝ «Picsart»-ից, «Krisp»-ից, «Synergy»-ից, «Webb Fontaine»-ից, «LifeTrace»-ից, «Snap LLC»-ից, «Uxtankyun»-ից և «Armath»-ից:

«Սպիտակ գլխարկով հաքերներն իրենց հմտությունները մշտապես կատարելագործելու, իրենց փորձը փոխանակելու և նոր մարտահրավերներին միասին արձագանքելու այսպիսի առիթներ պետք է շատ ունենան։ Ուրախ եմ, որ ՁԻՀ-ը ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հենց Ucom-ի տեխնիկական աջակցությամբ են իրականացնում այս միջոցառումը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Արդեն ավանդույթ է դարձել, առնվազն տարին մեկ անցկացնել «Capture the Flag» մրցույթը, և այս տարի որոշեցինք մրցույթն անցկացնել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիմերի միջև։ Ուրախ էինք նաև, որ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ Ucom ընկերությունը պատրաստակամություն հայտնեց հանդես գալու որպես CTF-2021 մրցույթի տեխնիկական գործընկեր», - նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը։

Երկու օր տևած թեժ պայքարի արդյունքում «Krisp» ընկերության թիմը, հավաքելով ամենաշատ «դրոշները», դարձավ մրցույթի հաղթող, իսկ «Uxtankyun» ու «LifeTrace» ընկերությունների թիմերն զբաղեցրեցին, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերը:

Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է: Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է գտնեն խոցելիություններ, հետազոտեն վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր, բաց աղբյուրներից տեղեկատվություն գտնեն և հաղթահարեն զանազան խնդիրներ, որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]