Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից` մանրամասնելով, որ Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։

Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել 2019 թվականի հուլիսի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում