Հասարակական

Covid-19-ի նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի

2 րոպեի ընթերցում

Covid-19-ի նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ:

«Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում»,-ասաց Ավանեսյանը:

Այն այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, նոր գրանցված շտամն այլ ինչ առանձնահատկություններ ունի: ՀՀ առողջապահության նախարարությունը, հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին, նախատեսում է որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար:

«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բոտսվանայի Հանրապետությունը, Լեսոտոյի Թագավորությունը, Նամիբիայի Հանրապետությունը, Զիմբաբվեի Հանրապետությունը, Մոզամբիկի Հանրապետությունը, Մադագասկարը և Տանզանիան, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ բացի սրանից կլինեն որոշակի այլ սահմանափակումներ ևս:

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի օրական գրանցվող դրական դեպքերի նվազում: Ալիքի նվազման ժամանակ մահերի դեպքերի նվազումը սովորաբար տեղի է ունենում 2-3 շաբաթ անց: Նախարարության գնահատականներով՝ առաջիկայում կլինի նաև գրանցվող մահվան դեպքերի նվազում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում