Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճարտարապետական կրթության զարգացման գործընթացը խթանելու նպատակով հուշագիր է ստորագրվել

Ճարտարապետական կրթության զարգացման գործընթացը խթանելու նպատակով 
հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետական կրթության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա», «Հայաստանի շինարարների միություն», «Հայաստանի ճարտարապետների պալատ» հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվեց հուշագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ հուշագիրը կնքվեց նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորեց հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն հիմք կհանդիսանա միմյանց աջակցելու, հանդես գալու անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններով, իրավական ակտերի և նորմատիվտեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացներում, ձեռնարկելու այլ անհրաժեշտ քայլեր՝ ուղղված ոլորտի հետագա և շարունակական զարգացմանը։ «Այս հուշագիրը կարող է նպաստել ոլորտի մասնագետների կրթության և զարգացման գործընթացին, խթանել բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին և հնարավորինս աջակցել նրանց աշխատատեղերով ապահովման գործընթացում»,- ասաց նա։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը վստահեցրեց, որ հուշագիրը պայմաններ կապահովի երիտասարդ մասնագետների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման համար։ «Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան արտադրական պրակտիկա անցնել Ասոցիացիային, Պալատին և Միությանն անդամակցող ընկերություններում։ Ուսումնական և արտադրական գործընթացում, ըստ անհրաժեշտության, նորագույն տեխնոլոգիաներով և մասնագիտական գրականությամբ կապահովվեն»,- հավելեց նա։

Վարդանյանը նշեց, որ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքով կապահովվեն և խոստացան կարիերայի զարգացման հարցում ևս օգնել։ Համագործակցությունը նախատեսում է նաև մասնագիտական դասընթացների, կլոր սեղան քննարկումների, սեմինարների, վերապատրաստման ծրագրերի, վարպետության դասընթացների (Master Class) և գործնական պարապմունքների կազմակերպում և իրականացում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]