Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:380 թ. նոյեմբերի 24-ին Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավոր մուտք է գործում Կոստանդնուպոլիս:

-1859 թ. նոյեմբերի 24-ին Չարլզ Դարվինը հրապարակում է «Տեսակների ծագումը»։ Աշխատության հիմքը նրա կատարած ուսումնասիրություններն էին Հարավային Ամերիկա շրջագայության ընթացքում՝ Գալապագոսյան կղզիներում եւ Ավստրալիայում՝ «Բիգլ» նավի տախտակամածին՝ 1831-1836 թվականներին։ Դարվինի գիրքը մեծ տարածում գտավ ընթերցողների շրջանում՝ առաջին տպագրությունը՝ 1 250 օրինակ, վաճառվեց տպագրության նույն օրը։ Գրքում ներկայացված վարկածներն այժմ էլ են համարվում էվոլյուցիայի հիմնարար թեորեմները։ Դարվինի ներկայացրած դրույթները հասարակության մեջ սկսեցին հայտնի դառնալ որպես դարվինիզմ։

-1940 թ. նոյեմբերի 24-ին Երեւանում բացվում է կենդանաբանական այգին:

-1642 թ. նոյեմբերի 24-ին հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերեց կղզի, որը հետագայում իր անունով կոչվեց Թասմանիա:

-1920 թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցությունները:

-1969 թ. նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը ստորագրեցին միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

-1939 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է Իրմա Վարդանյանը՝ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)։

-1944 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է Կորյուն Առաքելյանը՝ հայ բանաստեղծ:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում