Հասարակական

ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների` օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների` օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Հայաստանը նախկինում էլ ամեն ինչ արել է ու հիմա էլ անելու է՝ գերեվարված հայրենակիցների` օր առաջ հայրենիք վերադարձի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անում էր և անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք: Բայց և միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի հանրությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,- ասաց Աղաջանյանը:

Պատգամավորը հավելեց՝ սա ընդամենը իրավական պետության տրամաբանությունից է բխում, նորմալ գործընթաց է, անձի կամայական ցանկության հարց չէ, իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով:

Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց. «Գերիների հետ կապված որևէ շահարկումներ պետք է հիմա թույլ չտալ»:

Նա շեշտեց հակառակորդի կորուստների մասին: Շրջանառվող տեղեկատվությունը արժանահավատ է:

Սյունիքում ծավալված վերջին մարտերի հետևանքով հաստատվել է 6 զոհի մասին տեղեկատվությունը: Հայկականկողմնունի13գերեվարվածզինծառայող։Եվս24զինծառայողիհետկապըկորելէմարտականգործողություններիընթացքում,ևնրանցճակատագիրնայսպահինանհայտէ։

Նոյեմբերի16-իմարտականգործողություններիարդյունքումհակառակորդնունիմինչև70զոհվածևվիրավորզինծառայող,ինչպեսնաևզինտեխնիկայիզգալիկորուստներ,մասնավորապես՝4 БТРզրահափոխադրիչ, 1 Sandcatզրահամեքենա, 5ավտոմոբիլայինմիջոց(Камаз, Урал, УАЗ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում