Հասարակական

Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել․ Արմեն Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել․ Արմեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Զինված ուժերը մարտական դիրքեր են հետ վերցրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նպատակահարմար չհամարեց ասել, թե որտեղ ինչ են վերցրել և որ հատվածում ինչ իրավիճակ է։

Հարցին՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է, թե ոչ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ գրավոր դիմել է, թե ոչ, բայց դիմել է։

Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ պնդեց՝ միջանցք չի լինելու, և որևէ մեկն ուժով այդ խնդիրը չի կարող լուծել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում