Նարեկ Մկրտչյանը հայտնեց 44-օրյա պատերազմում վիրավորված անձանց թիվը
1 րոպեի ընթերցում
![Նարեկ Մկրտչյանը հայտնեց 44-օրյա պատերազմում վիրավորված անձանց թիվը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068433.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միասնական սոցիալական ծառայության կողմից ներկայացված սեպտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։
«Հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113 անձ՝ առաջին, 390՝ երկրորդ, 961՝ երրորդ խմբի հաշմանդամություն»,- ասաց Մկրտչյանը։