Հասարակական

Հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք. մահացել է 46 մարդ

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք. մահացել է 46 մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր330 հազար 895 դեպք, որոնցից298 հազար 492-ն`առողջացած, 7153-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում23 հազար 856բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 10 հազար 870 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք, առողջացել է 1153 քաղաքացի, արձանագրվել է մահվան 46 նոր դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 271 հազար 138-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում