Քաղաքականություն

Իրանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

1 րոպեի ընթերցում

Իրանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական գործողությունների փաստի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ կոչ անելով երկու երկրներին ցուցաբերել զսպվածություն և զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու էլ ավելի լարելուց:

Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունն ու կոչ արել կողմերին խնդիրները լուծել երկխոսության ու խաղաղ միջոցներով:

Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայիս լարվածությունը վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համատեքստում: Նա հաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է օգնել կողմերին լուծելու վեճերը ու տարածաշրջանում հաստատելու կայունություն ու անվտանգություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում