Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 57 կողմ ձայն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար գործադիրն առաջարկել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը:

Մայր Աթոռը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am