«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկը»՝ առաջատար. մանկական, հոկտեմբեր, 2021
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերիվաճառքի տվյալների:
Առաջին տեղում է«Բոքոնիկը» գիրքը:Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երկրորդ հորիզոնականում է«Ովէապրումտնակում»հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի՜ սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Երրորդ հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Չորրորդ հորիզոնականում է«Գայլըևյոթուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում«Լինումէ,չիլինում»ժողովածուն: Այս ժողովածուում ընդգրկված Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
Յոթերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
«Նապաստակի երգը»ութերորդ տեղում է։ Գիրքը Սուրեն Մուրադյանի երգերի վերածված բանաստեղծությունների հետ մեկտեղ ներառում է ձայնային մոդուլ, որի միջոցով հնչում է «Նապաստակի երգը» ստեղծագործությունից մի հատված` Նադեժդա Սարգսյանի անզուգական կատարմամբ:
«Շունն ու կատուն»գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
«Բոքոնիկը»գրքի մեկ այլ հրատարակություն տասներորդ տեղում է։ Այս տարբերակը բոլորովին նոր դիզայնով է։ Ռուսական ժողովրդական հեքիաթը ներկայանում է եռաչափ պատկերներով ռուս նկարչի բարձրաճաշակ ձևավորմամբ։
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 79 |
2 | 0 | ![]() |
«Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 78 |
3 | 0 | «Շաղգամը» | Բուկինիստ | 62 | |
4 | * | ![]() |
«Գայլը և յոթ ուլիկները» | GSM | 47 |
5 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Բուկինիստ | 44 |
6 | * | ![]() |
«Լինում է, չի լինում» | Զանգակ | 43 |
7 | -2 | ![]() |
«Երեք խոզուկները» | Բուկինիստ | 43 |
8 | նոր | ![]() |
«Նապաստակի երգը» | GSM | 41 |
9 | * | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 40 |
10 | նոր | ![]() |
«Բոքոնիկը» | GSM | 40 |