Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք. առողջացել է 1802 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում նոյեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, մեկ օրում կատարվել է 8987 թեստավորում, 1802 պացիենտ առողջացել է, գրանցվել է 42 մահվան դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 433 դեպք, որոնցից 280 950-ն առողջացման ելքով: Փաստացի բուժում է ստանում 31 481 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով վարակակիրների մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:
Ընդհանուր կատարվել է 2 176 898 թեստավորում։