Հասարակական

Հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներին:

Ավանեսյանի խոսքով՝ իրենք մոնիթորինգ են իրականացնում, փորձում առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու, արդյոք բժիշկն իրավունք ունի՞ զբաղեցնելու մի պաշտոն, որին հակառակ է կառուցում հանրային խոսքը:

«Բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։ Մենք լուրջ պլաններ ունենք՝ առաջիկայում պատրաստվում ենք լայնածավալ քննարկումներ անցկացնել, նախապատրաստական աշխատանքներ տանել, որ հետագայում ունենանք այդ ինստիտուտը։ Չի կարող բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ կոնկրետ բժշկական կենտրոններ որոշ բժիշկների աշխատանքից ազատել են նման վարքագիծ դրսևորելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում