Հասարակական

Հայաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է Covid-19-ի 2330 դեպք. մահացել է 41 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է Covid-19-ի 2330 դեպք. մահացել է 41 մարդ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած, 6532-ը՝ մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 32 277 բուժառու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 12 188 թեստավորում, հաստատվել է 2330 նոր դեպք: Առողջացել է 1270 մարդ, մահացել՝ 41-ը:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1317 է:

Ընդհանուր կատարվել է 2 145 909 թեստավորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում